09:10  ,  7 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 7-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի 2 պատասխան խաղեր:

Թուրինի «Յուվենտուսը» կհյուրընկալվի Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» կընդունի շվեյցարական «Բազելին»:

«Յուվենտուսի» եւ «Տոտենհեմի» միջեւ առաջին խաղում գրանցվել է 2։2 հաշիվը, իսկ «Մանչեսթեր Սիթին» խփել է 4 անպատասխան գոլ։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 2։2)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 4։0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում