16:40  ,  6 մարտի, 2018

Կլաուդիո Պիզարոն Բունդեսլիգայում գոլ է խփել 20-րդ տարին անընդմեջ

«Քյոլնի» պերուացի հարձակվող Կլաուդիո Պիզարոն, գոլի հեղինակ դառնալով «Շտուտգարտի» դեմ Բունդեսլիգայի 25-րդ տուրի խաղում (2:3), Գերմանիայի առաջնությունում գոլ է խփել 20-րդ տարին անընդմեջ, հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։

Դա 39-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։

Բունդեսլիգայում Կլաուդիո Պիզարոն խաղացել է նաեւ Բրեմենի «Վերդերում», Մյունխենի «Բավարիայում» եւ «Քյոլնում»։ Նա Բունդեսլիգայում ամենաշատ գոլ խփած լեգեոնականն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով