17:46  ,  6 մարտի, 2018

Քոնոր Մաքգրեգորը գովազդել է հավի սենդվիչներ

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը նկարահանվել է Burger King-ի Spicy Crispy հավի սենդվիչի գովազդում։

«Ախ, այս հավի սենդվիչն, իրոք, արթնացրեց ինձ։ Մի կասկածեք, ես կոչնչացնեմ նրան»,- գովազդում ասել է Մաքգրեգորը։

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը նախորդ անգամ հանդես է եկել 2017-ի օգոստոսին՝ բռնցքամարտի կանոններով անցկացված մենամարտում  տեխնիկական նոկաուտով պարտվելով պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում