13:12  ,  6 մարտի, 2018

ՖԻՖԱ-ի տեսանյութը՝ աշխարհի առաջնության մեկնարկից 100 օր առաջ

Ռուսաստանում այս ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից 100 օր առաջ ՖԻՖԱ-ն ներկայացրել է տեսանյութ։

Տեսանյութում գնդակին 100-րդ հարվածը կատարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գնդակին հարվածում են նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, արգենտինացի Դիեգո Մարադոնան, բրազիլացի Ռոնալդոն ու այլ հայտնի ֆուտբոլիստներ։

ԱԱ-2018-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով