12:10  ,  6 մարտի, 2018

NBA․ «Քլիվլենդը» հաղթեց 2 տնային պարտություններից հետո, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» 2 անընդմեջ տնային պարտություններից հետո սեփական խաղահրապարակում 112։90 հաշվով հաղթել է «Դետրոյտին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդի» կազմում հավաքել է 31 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Սան Անտոնիոյի» խաղացողների հակագրոհը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Դետրոյտ»՝ 112:90 (26:28, 28:21, 36:21, 22:20)

«Ինդիանա» – «Միլուոկի»՝ 92:89 (20:17, 24:29, 29:23, 19:20)

«Մայամի» – «Ֆինիքս»՝ 125:103 (30:27, 31:21, 32:32, 32:23)

«Չիկագո» – «Բոստոն»՝ 89:105 (16:35, 13:20, 24:31, 36:19)

«Սան Անտոնիո» – «Մեմֆիս»՝ 100:98 (21:23, 26:22, 23:27, 30:26)

«Յուտա» – «Օռլանդո»՝ 94:80 (25:29, 29:15, 20:23, 20:13)

«Լեյքերս» – «Պորտլենդ»՝ 103:108 (24:27, 31:31, 25:15, 23:35)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում