10:35  ,  6 մարտի, 2018

Նգոլո Կանտեն ուշագնաց է եղել «Չելսիի» մարզման ժամանակ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 29-րդ տուրի հանդիպման նախախաղային մարզման ժամանակ կորցրել է գիտակցությունը, գրում է The Telegraph-ը։

Մարտի 2-ին տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ֆրասնիացի ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց։ Կանտեն անցել է բուժզննում, բայց նրա մոտ չի հայտաբերվել սրտի խնդիրներ։ Ուշագնացության պատճառը պարզել չի հաջողվել։

«Չելսին» որոշել է ռիսկի չդիմել եւ Կանտեին չի հայտավորել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։ Մարտի 5-ին ֆրանսիացին մասնակցել է թիմի մարզմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում