00:29  ,  6 մարտի, 2018

Եվգենյա Մեդվեդեւա. Հանգիստ թողեք ինձ եւ մարզիչիս

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան հերքել է լուրերը, թե ցանկանում է հանդես գալ այլ երկրի թիմում:

«Հարգելի լրագրողներ, հանգստացեք: Նորությունը, որն այսօր ես տեսա ինտերնետում, ապշեցրեց ինձ: Մի հորինեք այն, ինչ չկա, զբաղվեք գործով: Հանգիստ թողեք ինձ եւ մարզիչիս: Մենք շարունակում ենք աշխատել»,- Մեդվեդեւայի խոսքը մեջբերում է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի կայքը:

Ռուսական մամուլը նաեւ գրել էր, թե Մեդվեդեւան դադարեցնում է համագործակցությունը մարզիչ Էթերի Տուտբերիձեի հետ:

Մեդվեդեւան այժմ պատրաստվում է մարտի 19-25-ը Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում