23:11  ,  5 մարտի, 2018

Զիդան. ՊՍԺ-ի դեմ խաղում պետք է պատրաստ լինել անակնկալների

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է փարիզյան ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից իր սպասելիքների մասին:

«Մենք Փարիզում ենք, իսկ ես Մարսելից եմ, բայց ամեն անգամ Ֆրանսիա վերադարձս մեծ ուրախության առիթ է ինձ համար: Այժմ վերադարձս ունի հատուկ ենթատեքստ, բայց իմ անձնական պատմությունը նշանակություն չունի: Կարեւոր է, թե ինչպես մենք կխաղանք: Վստահ եմ, որ մեզ սպասվում է հետաքրքիր ֆուտբոլային երեկո:

Պետք է պատրաստ լինել անակնկալների եւ կենտրոնանալ, թե ինչպես անցկացնել վառ հանդիպում: Նեյմարի բացակայությունը չի ազդում: Նրա փոխարեն կհայտնվի մեկ այլ խաղացող, որը կցանկանա դրսեւորվել: Վաղը թիմերից մեկը դառը հույզեր է ունենալու, բայց այդպիսին է ֆուտբոլը: Ես միայն ցանկանում եմ գեղեցիկ խաղ: Հասկանում եմ, որ բարդ է լինելու եւ ցանկանում եմ, որ մենք հաղթահարենք դժվարությունները եւ ցուցադրենք լավ խաղ»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մարտի 6-ին կայանալիք ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում «Ռեալը» Մադրիդում հաղթել է 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով