19:16  ,  5 մարտի, 2018

«Ռեալը» ժամանել է Փարիզ

Մադրիդի «Ռեալը» ժամանել է Փարիզ՝ ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին:

Մարտի 6-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը հայտավորվել են նաեւ վնասվածքից ապաքինված խորվաթ Լուկա Մոդրիչն ու գերմանացի Տոնի Կրոսը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Արքայական թիմը հաղթել է 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում