17:11  ,  5 մարտի, 2018

2006-ից հետո առաջին անգամ Էնդի Մարեյը կորցրեց Մեծ Բրիտանիայի առաջին ռակետի կոչումը

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) մարտի 5-ին հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը։

Կայլ Էդմունդը շրջանցել է Էնդի Մարեյին եւ դարձել Մեծ Բրիտանիայի առաջին ռակետը։ ATP-ում 23-ամյա Էդմունդը 24-րդ տեղում է, իսկ Մարեյը՝ 29-րդ։

Էնդի Մարեյը 2006-ից էր Մեծ Բրիտանիայի առաջին ռակետը։ Նա կորտից բացակայում է «Ուիմբլդոն-2017»-ից հետո։ Այս տարվա հունվարին բրիտանացին ենթարկվել էր ազդրի վիրահատության եւ ծրագրել է կորտ վերադառնալ մայիսին կամ հունիսին։

ATP-ի դասակարգման առաջատարն է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որին հաջորդում են իսպանացի Ռաֆայել Նադալն ու խորվաթ Մարին Չիլիչը։ Լավագույն տասնյակում են նաեւ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա), Ալեքսանդր Զվերեւը (Գերմանիա), Դոմինիկ Տիմը (Ավստրիա), Դավիդ Գոֆենը (Բելգիա), Խուան Մարտին դել Պոտրոն (Արգենտինա), Կեւին Անդերսոնը (ՀԱՀ) եւ Ջեկ Սոկը (ԱՄՆ), իսկ ռուսաստանցի Կարեն Խաչանովը 41-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում