14:41  ,  5 մարտի, 2018

Ալեքսանդր Եմելյանենկոն հաղթել է նոկաուտով

Խառը մենամարտերի (MMA) ռուս մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն «Битва на Волге 3» մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է լեհ Շիմոն Բայորային։ Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում։ Եմելյանենկոյից 3 րոպե է պահանջվել նոկաուտով հաղթելու համար։

Ազատազրկումից հետո Ալեքսանդր Եմելյանենկոն անցկացրել է երրորդ մենամարտը եւ տարել երրորդ հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում