13:40  ,  5 մարտի, 2018

Ինյեստան «Բարսելոնային» չի օգնի «Չելսիի» դեմ խաղում

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ազդրի վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում եւ փոխարինվել 36-րդ րոպեին։

Իսպանական մամուլի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը, որը կկայանա մարտի 14-ին։ Marca-ն գրում է, որ Ինյեստայի վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 3 շաբաթ, իսկ AS-ը նշում է 15-20 օրվա մասին։

Այս մրցաշրջանում Ինյեստան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել մեկ գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում