11:38  ,  5 մարտի, 2018

Կոբի Բրայանտի ֆիլմն արժանացել է «Օսկարի»

Dear Basketball (Սիրելի բասկետբոլ) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը «Օսկարի» է արժանացել Լոս Անջելեսում տեղի ունեցած «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողության ժամանակ: Ֆիլմը պատմում է «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի կյանքի ու կարիերայի մասին։

Ֆիլմի պրոդյուսերը հենց Կոբի Բրայանտն էր, իսկ նախագծին մասնակցել են նաեւ հայտնի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը եւ անիմատոր Գլեն Քինը, որը երկար տարիներ համագործակցել է Disney-ի հետ։

5 րոպե 22 վայրկյան տեւողությամբ ֆիլմը հիմնված է բանաստեղծության վրա, որում Բրայանտը հայտարարում է մարզական կարիերան ավարտելու մասին։ Տեքստը կարդում է հենց բասկետբոլիստը։

Հիշեցնենք, որ ամերիկացի լեգենդար բասկետբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է «Լեյքերսում», որի կազմում հանդես է եկել 1996-2016-ը՝ դառնալով NBA-ի հնգակի չեմպիոն: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում