21:52  ,  4 մարտի, 2018

«Չելսին» խնդիրներ չառաջարկեց «Մանչեսթեր Սիթիին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսիին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսում մանչեսթերցիներն ունեին տարածքային ու խաղային նկատելի առավելություն եւ ստեղծեցին գոլային պահեր, սակայն հաշիվը բացեցին ընդմիջումից հետո։ 46-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան։ Երկրորդ խաղակեսում եւս Խոսեպ Գվարդիոլայի թիմի առավելությունն ակնհայտ էր, իսկ «Չելսին» հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին եւ ակտիվացել էր միայն վերջին րոպեներին։ Ընդմիջումից հետո հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 78 միավոր եւ 18 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ բարձրացած «Լիվերպուլից»։ «Չելսին» 53 միավորով 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1:0

Բերնարդո Սիլվա, 46

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոքեր, Էյմերիկ Լապորտ, Նիկոլաս Օտամենդի, Ալեքսանդր Զինչենկո (Դանիլո, 87), Իլկայ Գյունդոգան, Կեւին Դե Բրույնե, Բերնարդու Սիլվա, Դավիդ Սիլվա (Ֆիլ Ֆոդեն, 90+3), Լերոյ Սանե, Սերխիո Ագուերո (Գաբրիել Ժեզուս, 85)։

«Չելսի»․ Տիբո Կուրտուա, Վիկտոր Մոզես, Սեզար Ասպիլիկուետա, Անդրեաս Կրիստենսեն, Անտոնիո Ռյուդիգեր, Մարկոս Ալոնսո, Սեսկ Ֆաբրեգաս, Դենի Դրինկուոթեր, Վիլիան (Օլիվյե Ժիրու, 78), Էդեր Ազար (Ալվարո Մորատա, 90), Պեդրո (Էմերսոն, 82):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով