22:49  ,  4 մարտի, 2018

«Բավարիայի» վստահ հաղթանակը

Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում 4։0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։

63 միավոր հավաքած մյունխենցիները 20 միավոր առաջ անցան երկրորդ տեղում գտնվող «Շալկեից»։ 3-4-րդ տեղերը բաժանող Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ու Դորտմունդի «Բորուսիա» առաջատարից հետ են 21-ական միավոր:

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 0։4

Ալեքսանդր Շչվոլոու, 25 (ինքնագոլ), Կորենտեն Տոլիսո, 28, Սանդրո Վագներ, 54, Թոմաս Մյուլեր, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում