20:22  ,  4 մարտի, 2018

Մարիո Գոմեսի դուբլը՝ մեկ րոպեում

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «Շտուտգարտը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ հետնապահ «Քյոլնի» նկատմամբ։

Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց «Քյոլնի» պերուացի 39-ամյա հարձակվող Կլաուդիո Պիզարոն, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում «Շտուտգարտից» դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ռմբարկու Մարիո Գոմեսը, որից մեկ րոպե 5 վայրկյան պահանջվեց 2 գոլ խփելու համար։ Ընդմիջումից հետո թիմերը խփեցին մեկական գոլ։

«Շտուտգարտը» 33 միավորով 9-րդ տեղում է, իսկ հետնապահ «Քյոլնն» ունի 17 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Քյոլն» - «Շտուտգարտ»՝ 2։3

Կլաուդիո Պիզարո, 7, Միլոշ Յոյիչ, 87 – Մարիո Գոմես, 45, 45+2, Անդրեաս Բեկ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով