19:33  ,  4 մարտի, 2018

«Լոկոմոտիվն» ու «Սպարտակը» ոչ ոքիով բաժանվեցին ձյունոտ դերբիում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Լոկոմոտիվը» մոսկովյան դերբիում ընդունեց «Սպարտակին»։ Հանդիպումն անցավ առատ ձյան պայմաններում եւ ավարտվեց 0։0 հաշվով։

«Լոկոմոտիվը» վաստակեց 46 միավոր եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղ բարձրացած «Կրասնոդարից»։ «Սպարտակը», ԲԿՄԱ-ն ու «Զենիթը» 38-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը։

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Սպարտակ»՝ 0։0

«ԲՄԱ Խաբարովսկ» - «Տոսնո»՝ 0։1

Ռեզիուան Միրզով, 69

«Ուֆա» - «Դինամո»՝ 1։1

Իվան Պաուրեւիչ, 51 – Եվգենի Մարկով, 17 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում