21:51  ,  3 մարտի, 2018

ՊՍԺ-ն ուժեղ էր «Տրուայից», փարիզյան թիմում նորամուտը նշեց Լիբերիայի նախագահի որդին

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն խաղաց «Տրուայի» հետ: Իսպանացի Ունայի Էմերիի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում հաղթեց արգենտինացի Անխել Դի Մարիայի եւ ֆրանսիացի Կրիստոֆեր Նկունկուի գոլերի շնորհիվ՝ 2:0:

79-րդ րոպեին ՊՍԺ-ի կազմում փոխարինման դուրս եկավ ԱՄՆ-ն ներկայացնող 18-ամյա հարձակվող Թիմոթի Վեան (ծնվել է Նյու Յորքում): Լիբերիայի նախագահ, նախկին ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» դափնեկիր, Ջորջ Վեայի որդին նորամուտը նշեց փարիզյան ակումբի գլխավոր թիմում:

ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 74 միավորով եւ երկրորդ տեղում է ընթացող «Մոնակոյից» առաջ է 14 միավոր: «Տրուան» 28 միավորով 18-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

«Տրուա» - ՊՍԺ՝ 0:2

Անխել Դի Մարիա, 47, Կրիստոֆեր Նկունկու, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս