16:56  ,  3 մարտի, 2018

«Ուրալը» պարտվեց ԲԿՄԱ-ին, Հարոյանն ու Մանուչարյանը չխաղացին

Վերսկսվեց Ռուսաստանի առաջնությունը: 21-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն ընդունեց Եկատերինբուրգի «Ուրալին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Ալան Ձագոեւը:

Հայաստանի հավաքականի խաղացողներ Վարազդատ Հարոյանն ու Էդգար Մանուչարյանը «Ուրալի» պահեստայինների թվում էին եւ փոխարինման դուրս չեկան:

ԲԿՄԱ-ն 38 միավորով երկրորդ տեղում է, «Ուրալն» ունի 25 միավոր եւ 9-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր

ԲԿՄԱ -«Ուրալ»՝ 1:0

Ալան Ձագոեւ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս