16:07  ,  3 մարտի, 2018

Եվգենյա Մեդվեդեւան սոցցանցերում ամենահիշատակված ռուսաստանցի օլիմպիականն է

Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 18-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւա (Բաբասյան) գլխավորել է Խաղերի ժամանակ ամենահիշատակված ռուս մարզիկների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է teamrussia.pro-ն: Նրա մասին արվել է 190.5 հազար հաղորդագրություն:

Երկրորդ տեղում է Փհենչհանում մենասահքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած 15-ամյա Ալինա Զագիտովան՝ 116.3 հաղորդագրություն:

Եռյակը եզրափակել է օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճած տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի հարձակվող Իլյա Կովալչուկը՝ 81.5 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English