01:38  ,  3 մարտի, 2018

«Մոնակոյի» կամային հաղթանակը

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Մոնակոն» ընդունեց «Բորդոյին»: Դաշտի տերերն առաջինը գոլ ընդունեցին, սակայն կարողացան հասնել կամային հաղթանակի՝ 2:1:

«Մոնակոն» 60 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար ՊՍԺ-ից (27 խաղ) հետ է 11 միավոր: Երրորդ տեղում ընթացող «Մարսելը» 27 խաղից հետո ունի 55 միավոր: «Բորդոն» 36 միավորով 9-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մոնակո» - «Բորդո»՝ 2:1

Ստեւան Յովետիչ, 45, Մարկուշ Լոպեշ, 68 – Վալենտին Վադա, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով