21:11  ,  2 մարտի, 2018

Աֆրիկացի ֆուտբոլիստների ամենաթանկ տրանսֆերները

Bleacher Report-ը ներկայացրել է աֆրիկացի ֆուտբոլիստների ամենաթանկ տեղափոխությունները: Առաջին տեղում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Սեդրիկ Բակամբուն, որը իսպանական «Վիլյառեալից» 65 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվել է չինական «Բեյցզին Գոան»:

Աֆրիկացի ֆուտբոլիստների ամենաթանկ տրանսֆերները

1. Սեդրիկ Բակամբու («Վիլյառեալից» «Բեյցզին Գոան»՝ 65 միլիոն ֆունտ)

2. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Դորտմունդի «Բորուսիայից» «Արսենալ»՝ 56 միլիոն ֆունտ)

3. Նաբի Կեյտա («ՌԲ Լայպցիգից» «Լիվերպուլ»՝ 51 միլիոն ֆունտ)

4. Մոհամեդ Սալահ («Ռոմայից» «Լիվերպուլ»՝ 34 միլիոն ֆունտ)

5. Սադիո Մանե («Սաութհեմփթոնից» «Լիվերպուլ» 34 միլիոն ֆունտ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում