12:11  ,  2 մարտի, 2018

NBA․ «Քլիվլենդի» տնային պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» տանը 97։108 հաշվով պարտվել է «Ֆիլադելֆիային»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 30 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Սակրամենտոյի» խաղացող Դե՛Աարոն Ֆոքսը։ 

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Ֆիլադելֆիա»՝ 97:108 (29:32, 27:27, 15:18, 26:31)

«Մայամի» – «Լեյքերս»՝ 113:131 (36:33, 26:40, 32:31, 19:27)

«Սակրամենտո» – «Բրուքլին»՝ 116:111 (լրացուցիչ ժամանակում) (22:31, 31:20, 20:28, 27:21, 16:11)

«Պորտլենդ» – «Մինեսոտա»՝ 108:99 (19:24, 25:25, 31:29, 33:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում