11:35  ,  2 մարտի, 2018

Ծանրամարտի Հայաստանի թիմն Ուկրաինա է մեկնում առանց Անդրանիկ Կարապետյանի

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մարտի 2-ին 16 մարզիկով կմեկնի Ուկրաինա՝ անցկացնելու հավաք:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ հավաքին մեկնում են Հայաստանի առաջնությունում աչքի ընկած բոլոր ծանրորդները:

85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը կմնա տանը եւ կվերականգնվի վնասվածքից:

Հիշեցնենք, որ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացված ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության 85 կգ քաշային կարգում անհաջող էր հանդեսեկել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը։ Պոկում վարժությունում Կարապետյանը գրանցել էր լավագույն արդյունքը (165 կգ), սակայն հրում վարժությունում զրո էր ստացել։ Առաջին մոտեցումով նա չէր կարողացել բարձրացնել 181 կգ, իսկ երկրորդ մոտեցման ժամանակ՝ 185 կգ։ Երրորդ մոտեցումից Անդրանիկը հրաժարվել էր եւ զրո ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում