12:19  ,  1 մարտի, 2018

Սերժ Սարգսյանը մրցանակ է հանձնել Մաքսիմ Մանուկյանին (ֆոտո)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հատուկ մրցանակ է ստացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված «Հայկյան-2017» մրցանակաբաշխությունում։

Մանուկյանը մրցանակի է արժանացել սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար: Մրցանակն ըմբիշին հանձնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 80 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում