02:28  ,  1 մարտի, 2018

Նեյմարը կվիրահատվի այս շաբաթ Բրազիլիայում

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն այս շաբաթ կվիրահատվի հայրենիքում: Որոշումն ընդունել են փարիզյան ակումբի եւ Բրազիլիայի ազգային թիմի բժիշկները, հաղորդում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստին կվիրահատվի Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, որին կօգնի ՊՍԺ-ի մասնագետ Ժերար Սելենը: «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (3:0) Նեյմարը ստացել է ոտնաթաթի մանր ոսկրի կոտրվածք:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է իսպանական թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում