20:49  ,  28 փետրվարի, 2018

Եվգենյա Մեդվեդեւայի շնորհակալությունը Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան Կրեմլում տեղի ունեցած ընդունելության ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորության համար:

«Ամբողջ թիմի անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այս Խաղերում հանդես գալու հնարավորության համար: Այս մրցմանը մենք պատրաստվել էինք ամբողջ կյանքի ընթացքում: Այս մեդալները նվաճել ենք մեր հայրենիքի համար: Մենք զգում էինք երկրի աջակցությունը»,- Եվգենյա Մեդվեդեւայի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Փհենչհանի Օլիմպիական խաղերում Մեդվեդեւան դարձել է թիմային եւ անհատական մրցաշարերի արծաթե մեդալակիր: Հիշեցնենք, որ Ռուսաստանը որակազրկված էր եւ Փհենչհանի Օլիմպիական խաղերին մասնակցեց օլիմպիական դրոշով: Փետրվարի 28-ին Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումը դադարեցվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում