18:36  ,  28 փետրվարի, 2018

ՄՕԿ-ը կասեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դադարեցրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) ժամանակավոր որակազրկումը, որն ուժի մեջ էր դեկտեմբերի 5-ից:

«Այսօր մենք ՄՕԿ-ից ստացել ենք նամակ, որ վերաբերում է ՌՕԿ-ի վերականգնմանը: Այն կարճ է: Գրված է, որ ՄՕԿ-ը կարող է հաստատել, որ մեր բոլոր մարզիկների բոլոր դոպինգ-թեստերը բացասական են: Դա նշանակում է, որ ՌՕԿ-ի իրավունքները վերականգնվել են, եւ մենք օլիմպիական ընտանիքի անդամ ենք»,- ՌՕԿ-ի նախագահ Ալեքսանդր Ժուկովի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը որակազրկված էր Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում եւ հանդես եկավ օլիմպիական դրոշով եւ «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից» անվանումով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում