12:23  ,  28 փետրվարի, 2018

Laureus․ Ֆեդերերը՝ տարվա լավագույն մարզիկ, Սերենա Ուիլյամսը՝ մարզուհի

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը Laureus ակադեմիայի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն մարզիկ: Շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 6-րդ անգամ է արժանանում այս մրցանակին, հայտնում է Laureus-ի մամուլի ծառայությունը։

Հավակնորդների թվում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը եւ 3 բրիտանացիներ՝ հեծանվորդ Քրիստոֆեր Ֆրումը, Ֆորմուլա-1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն ու աթլետ Մո Ֆարան։

Ռոջեր Ֆեդերերին բաժին է հասել նաեւ «Տարվա վերադարձ» մրցանակը։

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը, իսկ Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» ակումբը տարվա լավագույն թիմն է։ «Մերսեդեսն» առաջ է անցել Մադրիդի «Ռեալից» ու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում