21:12  ,  27 փետրվարի, 2018

ԲԿՄԱ-ի նախկին խաղացող Արտեմ Ավանեսյանը տեղափոխվեց Մոսկվայի «Արարատ» (ֆոտո)

18-ամյա եզրային կիսապաշտպան Արտեմ Ավանեսյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Արարատի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նա Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է: Ակումբի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խաղերին:

Արտեմ Ավագյանի նախորդ թիմը Պենզայի «Զենիթն» էր, որի կազմում նա խաղացել է ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում