20:12  ,  27 փետրվարի, 2018

Դուբայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Դուբայում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը երկու սեթում 7:6 (7:1), 7:6 (7:0) հաշվով պարտության է մատնել Ուզբեկստանի ներկայացուցիչ Դենիս Իստոմին եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Հանդիպումը տեւել է 1 ժամ 33 րոպե: Խաչանովը կատարել է 14 էյս, թույլ է տվել 2 կրկնակի սխալ:

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ֆրանսիացի Լյուկ Պուին, որին մոսկվացի մարզիկը փետրվարի 25-ին հաղթել է Մարսել է մրցաշարի եզրափակիչում:

Ֆոտո՝ twitter.com/karenkhachanov

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում