17:38  ,  27 փետրվարի, 2018

«Ալաշկերտի» վերջին նորեկը ձմեռային տրանսֆերային փուլում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» վերջին ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թիմի կազմը համալրել է ռուս աջ պաշտպան Կոնստանտին Մորոզովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Հայաստանում. 2014-2015 թվականների մրցաշրջանում խաղացել է Երեւանի «Ուլիսում»` դառնալով Հայաստանի փոխչեմպիոն: Հետագայում Մորոզովը հանդես է եկել ռուսական «Արմավիրում», «Ենիսեյում» եւ «Սոչիում»: Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում ռուս ֆուտբոլիստը ներկայացրել է Մոսկվայի «Արարատը»:

Կոնստանտին Մորոզովը «Ալաշկերտի» հետ մասնակեցել է Բելեկում անցկացված առաջին մարզումային հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում