13:39  ,  27 փետրվարի, 2018

Դորտմունդի «Բորուսիայի» 26 հազար երկրպագուներ բոյկոտել են «Աուգսբուրգի» դեմ խաղը (ֆոտո)

Գերմանիայում երկրպագուները շարունակում են բողոքի ակցիաները Բունդեսլիգայում՝ երկուշաբթի օրն անցկացվող խաղերի կապակցությամբ։

Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Աուգսբուրգին» միջեւ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղին (1։1) ներկա է եղել 54 հազար 300 երկրպագու։ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնը հյուրընկալում է 81 հազար երկրպագու եւ գրեթե միշտ լեփ-լեցուն է լինում։ «Բորուսիայի» 26 հազար երկրպագուներ բոյկոտել են խաղը եւ չեն գնացել ստադիոն, գրում է Bild-ը։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում բողոքի ակցիա էին անցկացրել նաեւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆանատները, որոնք «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում խաղադաշտ էին նետել թենիսի գնդակներ ու թղթեր։

Eurosport-ի հետ նոր պայմանագրով Բուդնեսլիգան փետրվար-մարտ ամիսներն 5-ական հանդիպում պետք է անցկացնի երկուշաբթի օրը։ Այդ փոփոխության շնորհիվ Բունդեսլիգայի եկամուտն ավելացել է 2 անգամ եւ առաջին անգամ գերազանցել է տարեկան մեկ միլիարդ եվրոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս