09:11  ,  28 փետրվարի, 2018

Վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Ձմեռային ընդմիջումից հետո փետրվարի 28-ին կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը։

Ձմռան վերջին օրը կկայանան Բարձրագույն խմբի 16-րդ տուրի մեկնարկային 2 խաղերը, իսկ վերջին հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարձրագույն խմբի խաղացանկում փոփոխությունների պատճառը Հայաստանի ազգային հավաքականի 2 ընկերական խաղերն են Էստոնիայի (մարտի 24-ին) եւ Լիտվայի (մարտի 27-ին) թիմերի հետ: Նախապես ծրագրված էր, որ Հայաստանի առաջնության գարնանային հատվածը մեկնարկելու է մարտի 3-ին։

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

Փետրվարի 28

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ ժամը 14:00-ին («Նաիրի» ստադիոն)

«Փյունիկ» - «Բանանց»՝ 14:00 («Փյունիկ» մարզադաշտ)

Մարտի 1

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 14:00-ին («Բանանց-2» մարզադաշտ)

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում