11:44  ,  27 փետրվարի, 2018

Ուսեյն Բոլթը մարզվում է ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն կազմում

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը մարզվում է ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն ու ընթացիկ առաջնության առաջատար «Մամելոդի Սանդաունսի» կազմում։ Այդ մասին ակնարկել է ակումբի թվիթերյան էջը։

«Ֆուտբոլը երբեք չի լինի առաջվանը»,- նշված է ակումբի էջում հրապարակված հաղորդագրությունում։

Նախօրեին 31-ամյա Բոլթը հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել ֆուտբոլային ակումբի հետ, սակայն այլ մանրամասներ չէր ներկայացրել։

Ավելի վաղ ջամայկացի արագավազորդը պատմել էր, որ մարտ ամսին փորձաշրջան է անցնելու Դորտմունդի «Բորուսիայում» եւ մտադիր է սկսել ֆուտբոլային կարիերա: Նա «Մամելոդի Սանդաունսի» կազմում մարզվել էր նաեւ այս տարվա հունվարին։

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր օգոստոսին Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում