09:18  ,  27 փետրվարի, 2018

Champion's Day. Հարություն Մերդինյան

NEWS.am Sport-ի Champion's Day նախագծի հերթական հերոսը սպորտային մարմնամարզության Հայաստանի բազմակի չեմպիոն, 2016թ․ Եվրոպայի չեմպիոն, 2015թ. Եվրոպայի փոխչեմպիոն,  2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,  2011 եւ 2012թթ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2006, 2014, 2015 եւ 2016 թթ․ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հաղթող, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանն է: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը  4 անգամ ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։

Հարություն Մերդինյանն այժմ նախապատրաստվում է Եվրոպայի թիմային առաջնությանը, որին կմասնակցի զուգափայտերի վարժությունում:

Champion's Day նախագիծը կշարունակի պատմել հայ չեմպիոնների մարզումների, առօրյայի, չեմպիոն դառնալու բարդ ճանապարհի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով