23:08  ,  26 փետրվարի, 2018

Մադրիդի «Աթլետիկոյի» 2 ֆուտբոլիստներ տեղափոխվեցին Չինաստան

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է թիմի երկու խաղացողների հեռանալու մասին: Կիսապաշտպաններ Յանիկ Կարասկոն եւ Նիկոլաս Գայտանը կարիերան կշարունակեն Չինաստանում: Երկուսն էլ դարձել են «Դալյան Իֆանի» խաղացողներ:

24-ամյա բելգիացի Կարասկոն «Աթլետիկո» էր տեղափոխվել 2015 թվականի ամռանը: 124 խաղում նա խփել է 23 գոլ: 30-ամյա արգենտինացի Գայտանը մադրիդյան թիմում էր 2016 թվականից: Նա 49 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

«Դալյան Իֆանն» անցած մրցաշրջանի արդյունքում նվաճել է Չինաստանի Սուպերլիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում