21:11  ,  26 փետրվարի, 2018

Արտեմ Մանուկյան. Ավելի շատ հայեր են Ռուսաստանում իրենց երեխաներին տանում հոկեյի

Օմսկի «Ավանգարդի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հոկեյիստ Արտեմ Մանուկյանը պատմել է, որ Ռուսաստանում հիմա ավելի շատ հայեր են իրենց երեխաներին տանում հոկեյի:

Ռուսաստանի երիտասարդական հավաքականում այժմ Արտեմ Մանուկյանից բացի հանդես են գալիս նաեւ Անդրեյ Ալտիբարմակյանը եւ Ալեքսեյ Պոլոդյանը:

«Ինձ ամեն շաբաթ են ասում, որ հայկական ազգանունով հոկեյիստ չես դառնա: Ձգտում եմ ուշադրություն չդարձնել: Անիմաստ է վիճելը: Պետք է սառույցի վրա ապացուցել, թե ով է հոկեյիստ: Ազգանունը գլխավորը չէ»,- Արտեմ Մանուկյանի խոսքը մեջբերում է omsk.mk.ru-ն:

Անցած մրցաշրջանում Արտեմ Մանուկյանը ճանաչվել է երիտասարդական լիգայի լավագույն հոկեյիստ:

Ֆոտո՝ omsk.mk.ru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում