17:40  ,  26 փետրվարի, 2018

Երեւանի «Բանանցն» ունի բրազիլացի նորեկ

Երեւանի «Բանանցը» պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Ֆագներ Սանթոս դա Պաիշաոյի հետ: 
19-ամյա ֆուտբոլիստը հայկական թիմ է տեղափոխվել բրազիլական «Կոլորադո Ատլետիկոյից», հաղորդում է «Բանանցի» մամուլի ծառայությունը

«Սանթոսը լավ որակներ ունեցող հեռանկարային ֆուտբոլիստ է: Փորձի պակաս ունի, որը կլրացնենք «Բանանցի» երկրորդ եւ առաջին թիմում խաղերով: Աչքի է ընկնում ոչ ստանդարտ գործողություններով, ինչը շատ կարեւոր է հարձակման գծում»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: 

«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Պետք է առավելագույն ուժերս ներդնեմ մարզումների ժամանակ, որպեսզի արդարացնեմ մարզիչի սպասելիքները եւ օգնեմ, որպեսզի «Բանանցը» հաղթանակներ տանի»,- ասել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Սանթոսը «Բանանցին» էր միացել Անթալիայում անցկացված ուսումնամարզական հավաքի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում