17:12  ,  26 փետրվարի, 2018

Ջոկովիչը վիրահատությունից հետո վերսկսել է մարզումները կորտում

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վերսկսել է մարզումները կորտում, գրում է Tennis.com-ը։

Սերբ թենիսիստը մարզվել է իտալական Բորդիգերեում։ Այս տարվա փետրվարին 31-ամյա Ջոկովիչը ենթարկվել էր արմունկի վիրահատության։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Ինդիան Ուելսի մրցաշարը եւ հանդես կգա Մադրիդի մրցաշարում, որը կայանալու է մայիսին։

Այս մրցաշրջանի սկզբնամասում սերբ թենիսիստը մասնակցել էր Australian Open-ին, որի չորրորդ շրջանում3 սեթում պարտվել էր 21-ամյա հարավկորեացի Չհուն Հյոնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում