13:30  ,  26 փետրվարի, 2018

Գուրգեն Հովհաննիսյանը՝ Ստրանջայի մրցաշարի փոխչեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է մեկ արծաթե մեդալ։

Գուրգեն Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում (+91 կգ) հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվել է բուլղարացի Պյոտր Բելբերովին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա էին մեկնել 7 բռնցքամարտիկներ, որոնցից 5-ը հասել էին քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում