01:55  ,  26 փետրվարի, 2018

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ «Մարսելի» դեմ խաղում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում ՊՍԺ-ն ընդունեց «Մարսելին» եւ վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

71 միավոր հավաքած ՊՍԺ-ն երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» նկատմամբ առավելությունը հասցրեց 14 միավորի։ «Մարսելը» 55 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 3։0

Կիլիան Մբապե, 10, Ռոլանդո, 27 (ինքնագոլ), Էդինսոն Կավանի, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում