22:52  ,  25 փետրվարի, 2018

«Լայպցիգը» տնային պարտություն կրեց հետնապահից, «Շալկեն» հավասարվեց Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանական Բունդեսլիգայում փետրվարի 25-ին անցկացվեցին 24-րդ տուրի 2 խաղեր։

Գելզենկիրխենի «Շալկեն» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց Լեւերկուզենի «Բայերին», իսկ փոխչեմպիոն «Լայպցիգը» տանը 1։2 հաշվով պարտվեց հետնապահ «Քյոլնին», որը տարավ կամային հաղթանակ։

«Շալկեն» 40 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ «Լայպցիգը» 38 միավորով մնաց 6-րդ տեղում։

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լայպցիգ» - «Քյոլն»՝ 1։2

Ժան-Կեւին Օգյուստեն, 5 – Վենսան Կոզիելո, 71, Լեոնարդո Բիտենկուր, 77

«Բայեր» - «Շալկե»՝ 0։2

Գուիդո Բուրգստալեր, 11, Նաբիլ Բենտալեբ, 89 (11մ)

Հեռացում՝ Դոմինիկ Կոհր, 38 («Բայեր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով