21:44  ,  25 փետրվարի, 2018

«Յուվենտուսի» խաղը հետաձգվել է ձնաբուքի պատճառով

Թուրինի «Յուվենտուսի» եւ Բերգամոյի «Ատալանտայի» միջեւ ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղը հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, գրում է Gazzetta dello Sport-ը։

Հանդիպումը պետք է կայանար փետրվարի 25-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, Թուրինում, որտեղ ձնաբուք է սկսվել։

Խաղը հետաձգելու մասին որոշումը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երկրպագուներն արդեն ստադիոնում զբաղեցրել էին իրենց տեղերը, իսկ թիմերն ավարտել էին նախավարժանքը։ Հանդիպման անցկացման նոր օրը դեռ հայտնի չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով