21:20  ,  25 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Եվգենյա Մեդվեդեւան հանդիպել է սիրելի խմբի երաժիշտներին (ֆոտո)

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդեւան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունից առաջ լուսանկարվել է EXO չինական ու հարավկորեական երաժշտական խմբի մասնակիցների հետ։

«Երազանքներն իրականանում են»,- Ինստագրամում գրել է 18-ամյա մարզուհին՝ տեղադրելով լուսանկար։

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Եվգենյա Մեդվեդեւան 2 արծաթե մեդալ էր նվաճել թիմային պայքարում ու կանանց մենասահքում։

1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է (Արման Բաբասյան): Փհենչհան-2018-ի գեղասահքի մրցաշարի կանանց մենասաքում նա զիջել էր միայն 15-ամյա Ալինա Զագիտովային, որը նվաճել էր Ռուսաստանի առաջին ոսկե մեդալն այս Խաղերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում