20:12  ,  25 փետրվարի, 2018

ATP․ Կարեն Խաչանովի կարիերայի երկրորդ տիտղոսը (ֆոտո)

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճեց Մարսելում անցկացված թենիսի ATP 250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում մոսկվացի 21-ամյա թենիսիստը 3 սեթում առավելության հասավ ֆրանսիացի Լյուկ Պուիի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 49 րոպե եւ ավարտվեց 7:5, 3:6, 7:5 հաշվով։

Հիշեցնենք, որ եզրափակիչի ճանապարհին Խաչանովը հաղթել էր բելգիացի Ռուբեն Բեմելմանսին, գերմանացի Միշա Զվերեւին, ֆրանսիացի Ժյուլյեն Բենետոյին ու չեխ Տոմաշ Բերդիխին։

Սա ATP-ում Կարեն Խաչանովի երկրորդ տիտղոսն էր կարիերայում։ 2016-ին նա հաղթել էր նաեւ Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված ATP շարքի մրցաշարում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում