20:00  ,  25 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ

Անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ։

Առաջին խաղակեսի վերջնամասում թիմերը խփեցին մեկական գոլ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին» ընդմիջումից հետո հաղթանակ պարգեւեց փոխարինման դուրս եկեծ Ջեսի Լինգարդը։ Անգլիացի կիսապաշտպանն աչքի ընկավ 75-րդ րոպեին։ Մանչեսթերցիների բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ հյուրերի կազմում խաղի հաշիվը բացեց բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը։

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը վաստակեց 59 միավոր եւ, շրջանցելով «Լիվերպուլին», վերադարձավ երկրորդ տեղ։ «Չելսին» 53 միավորով 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 2։1

Ռոմելու Լուկակու, 39, Ջեսի Լինգարդ, 75 – Վիլիան, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում