19:33  ,  25 փետրվարի, 2018

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»․ Մեկնարկային կազմեր (ֆոտո)

Հայտնի են «Մանչեսթեր Սիթիի» եւ Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հայտավորվել «Արսենալի» կազմում, քանի որ չի կարող մասնակցել Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությանը։

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Կալում Չեմբերս, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի, Ջեկ Ուիլշիր, Մեսութ Օզիլ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

«Մանչեսթեր Սիթի». Կլաուդիո Բրավո, Կայլ Ուոքեր, Վենսան Կոմպանի, Նիկոլաս Օտամենդի, Դանիլո, Ֆերնանդինյո, Իլկայ Գյունդոգան, Կեւին Դե Բրույնե, Դավիդ Սիլվա, Լերոյ Սանե, Սերխիո Ագուերո։

Փետրվարի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20-30-ին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն Անգլիական լիգայի գավաթի այս խաղարկությունում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, այդ պատճառով ընթացիկ մրցաշարում չի կարող խաղալ «Արսենալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում