17:51  ,  25 փետրվարի, 2018

«Տոտենհեմը» հաղթանակ կորզեց Հարի Քեյնի գոլի շնորհիվ

Անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց «Քրիսթալ Փելասից»։ Հյուրերի հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը 23 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»)։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Չելսիին» եւ 55 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Տոտենհեմ»՝ 0:1

Հարի Քեյն, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով