14:12  ,  25 փետրվարի, 2018

Բուքմեյքերները չեն կասկածում բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաղթանակին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի երրորդ տուրի խաղում կընդունի Ալբանիայի թիմին։

William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում Հայաստանի հավաքականին, որի հաղթանակը գնահատվում է 1․04 գործակցով։ Ալբանացիների հաղթանակն ունի 9․00 գործակից։

Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում փետրվարի 25-ին կայանալիք խաղը կսկսվի ժամը 19։00-ին։ Մուտքն ազատ է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում